Փետրվարին Սելեն Դիոնը կվերսկսի իր համերգային գործունեությունը
Աշխարհահռչակ ձայներից մեկը`կանադացի երգչուհի Սելին Դիոնը, ով մի քանի օր առաջ կորցրել էր ամուսնուն և այնուհետև եղբորը, պատրաստվում է համերգային գործունեության վերադառնալ փետրվար ամսին: Այդ մասին People հանդեսում:
Արդեն հայտնի Է դարձել, որ Սելին Դիոնի համերգը պլանավորված Է փետրվարի 23-ին և պետք Է կայանա Լաս Վեգասում:
Հիշեցնենք, որ նա «Եվրատեսիլ» երգի մրցույթի 1988 թվականի հաղթողն է (ներկայացնում Էր Շվեյցարիան): 1997 թվականին Ջեյմս Քեմերոնը Սելին Դիոնին հրավիրել Է կատարել My Heart Will Go On երգը, որը դարձել Է «Տիտանիկ» ֆիլմի թեման: Այդ կոմպոզիցիան ստացել Է «Օսկար» (1998) և չորս «Գրեմմի» (1999), հաղորդում Է ՌԻԱ Նովոստին: