Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը Ֆրանսիայում. ուղիղ կապ Փարիզից. (տեսանյութ)
Ստրասբուրգից Փարիզ. րոպեներ հետո Փարիզի հայաշատ թաղամասերից մեկում ֆրանսահայ մոտ 120 երիտասարդ կհանդիպի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:
Հանդիպման մասնակիցների թիվը ոչ շատ է, ոչ էլ քիչ, կարևորը հետաքրքրությունն է, որ ֆրանսահայ երիտասարդությունը ցուցաբերում է Հայաստանից եկած ցանկացած հյուրի նկատմամբ: Ընդհանրապես, ֆրանսահայությունը հետաքրքրված է Հայաստանի ներքին կյանքով, և թերևս սփյուռքի ամենաակտիվ համայնք է, որը պարբերաբար արձագանքում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
Փարիզից մեր գործընկեր Արտակ Թադևոսյանը տեղեկացրեց, որ ուղիղ կապի միջոցով newspress.am-ը կտեղեկանա, թե ինչու է Փաշինյանը Փարիզում և ինչ ասելիք ունի ֆրանսահայ երիտասարդությանը:
Մանրամասները` տեսանյութում