Ադրբեջանում նշում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վաշինգտոնյան ձևաչափ կարող է ստեղծվել
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վաշինգտոնյան ձևաչափ կարող է ստեղծվել, ասել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը։
Նա ասել է, որ դա կախված է մի քանի գործոններից, այդ թվում՝ Ստեփանակերտ-Լաչին ճանապարհի իրավիճակից.
«Հետաքրքիր է, որ Ադրբեջանը, լինելով հաղթանակած պետություն, ավելի շատ ջանքեր է գործադրում խաղաղության համար։ Մոսկվայի և Բրյուսելի բանակցային ձևաչափն ապագայում կարող է վերականգնվել. հնարավոր է նաև ստեղծել Վաշինգտոնի առաջարկած ձևաչափը»,- նշել է նա։