Ֆրանսիայում Մակրոնից պահանջում են ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը
Ֆրանսիացի քաղաքական գործիչները դիմել են նախագահ Էմանուել Մակրոնին՝ խնդրելով ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Նրանց բաց նամակը հրապարակվել է Le Monde թերթում։
Նամակը ստորագրել են Ֆրանսիայի մի շարք կուսակցությունների և խմբակցությունների ղեկավարներ։
Ֆրանսիացի քաղաքական գործիչները բաց նամակով պահանջում են Մակրոնից ապահովել Հայաստանի անվտանգությունը և բացառել, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը կհաստատի իր ինքնիշխանությունը։
Միջոցառումները, որոնք այս քաղաքական գործիչները ցանկանում են կիրառել Բաքվի նկատմամբ, ներառում են պաշտոնական դատապարտում, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառում, հայցը Միջազգային քրեական դատարանում քննում, ՄԱԿ-ի խաղաղապահների ուղարկում Լեռնային Ղարաբաղ։