«Ժամանակ չկա, պարոն Թովմասյան, բոմժի նման ենք». ցուցարարներն Արցախի ԱԺ նախագահից պահանջեցին իրենց հետ գնալ օդանավակայան, նա համաձայնեց (տեսանյութ)
Ստեփանակերտում մի խումբ ցուցարարներ Ազգային ժողովի դիմաց պահանջեցին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանից պատգամավորների հետ միանալ իրենց և գնալ օդանավակայան (այստեղ նրանք ավելի վաղ պահանջել էին հանդիպում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Վոլկովի հետ-խմբ.):
Թովմասյանն իր անունից համաձայնեց և միացավ ցուցարարներին, սակայն վերջիններս պահանջեցին, որ մյուս պատգամավորները ևս միանան իրենց:
Մանրամասները՝ տեսանյութում