«Կարող ենք բլոկ անել անցակետերը». արցախցիները գիշերել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում՝ սպասելով Վոլկովին (տեսանյութ)
Մի խումբ արցախցիներ գիշերել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, նրանք պահանջում են հանդիպում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Նրանց պահանջն է՝ բացել Լաչինի միջանցքը, ապահովել անխափան երթևեկություն:
«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում կոչ է անում արցախցիներին միանալ իրենց։