Բաքուն մտադիր չէ որևէ կապ հաստատել Ռուբեն Վարդանյանի հետ. Ադրբեջանը կապ է հաստատել Արցախի մի քանի ներկայացուցչի հետ և պայմանավորվել Սարսանգի ջրամբարի շուրջ. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում խոսել է նաև Արցախի մասին։
Նա նշել է, որ Ադրբեջանը մի քանի անգամ կապ է հաստատել Արցախի ներկայացուցիչների հետ և նույնիսկ պայմանավորվել նրանց հետ Սարսանգի ջրամբարի օգտագործման վերաբերյալ։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը չի նշել այս ներկայացուցիչների անունները՝ պարզաբանելով, որ այդ մարդկանց վրա ճնշումների սպառնալիք կա հայ արմատականների կողմից։
Պատասխանելով Արցախի Պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Բաքուն մտադիր չէ որեւէ կապ հաստատել նրա հետ։
«Վարդանյանի այս տարածք ժամանելն ու մնալը Ադրբեջանի օրենսդրության խախտում է։ Ուստի որքան շուտ հեռանա, այնքան լավ կլինի նրա համար»,- զգուշացրել է արտգործնախարարը։