Ադրբեջանը ոստիկանության թվաքանակի մեծացմամբ փորձում է ճնշել դժգոհության ալիքները
Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է ոստիկանությունում 150 ազատ տեղ լինելու և աշխատողների պահանջարկի մասին` տեղեկացնում է oxu.az կայքը:
Ադրբեջանը տնտեսական ծանր դրության պայմաններում հայտարարում է ոստիկանների ընդունելություն: Ընդունելության համար հատուկ պահանջներ են դրվել: Դիմորդները պետք է լինեն մինչև 30 տարեկան, բանակում ծառայած և լինեն առողջական իդեալական վիճակում:
Շատ հետաքրքիր է այսպիսի ծանր տնտեսական պայմաններում Ադրբեջանի իշխանությունների կայացրած նման որոշումը: Պարզ է, որ ոստիկանության աշխատակիցների թվի մեծացումն ունի միայն մի նպատակ: Բռնապետական իշխանությունները վախեցած են երկրում տիրող դժգոհություններից և պատրաստվում են ոստիկանական ուժերի ճնշման ներքո խեղդել երկրում սկսվող դժգոհության ալիքը: