Հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. 7 անձ ձերբակալվել է
Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ոստիկանները, զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով, Երևանի Արշակունյաց պողոտայի բակերից մեկում ձերբակալեցին յոթ երևանցու: Այս մասին տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը։
«24-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին «Մակարով» տեսակի առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, մեկ փամփշտատուփ` յոթ փամփուշտով: 34-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Գլոկ 19» տեսակի ատրճանակ` լիցքավորված 14 փամփուշտով: Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Երիտասարդները և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ: