Արցախցիները շրջապատել են Իվանյանի օդանավակայանն ու սպասում են խաղաղապահների հրամանատարին (տեսանյութ)
Արցախի բնակիչները, որոնք հանդիպում էին պահանջում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, որոշել են գիշերն անցկացնել դրսում, քանի որ Վոլկովն այդպես էլ չի հանդիպել նրանց հետ:
Արցախցի տղամարդիկ շրջապատել են Իվանյանի օդանավայանը և նշում են, որ չեն հեռանալու, մինչև չհանդիպեն Վոլկովի հետ:
Նրանք «Պահանջում ենք նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի իրականացում», «Պուտի՛ն, պահիր խոստումդ» և այլ նմանատիպ գրություններով պաստառներ են տեղադրել օդանավակայանի մոտ:
Արցախցի Տիգրան Պետրոսյանը հայտնեց նաև՝ քայլերթին մասնակցող կանանց ու երեխաներին ասել են, որ գնան, իսկ իրենք շարունեկելու են մնալ այնտեղ:
Մի խումբ արցախցիներ «Մենք ենք Մեր սարերը» հուշակոթողի տարածքից քայլերթ են մեկնարկել դեպի Ստեփանակերտի օդանավակայան՝ ռուս խաղաղապահների հրամանատարի հետ հանդիպման պահանջով: