Բանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Հասարակություն

«Բրյուսով» ձախողված օպերացիան իշխանությանը հոգեխանգարմունք առաջացնելու չափ հանգիստ չի տալիս. Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է.

««Բրյուսով» ձախողված օպերացիան իշխանությանը հոգեխանգարմունք առաջացնելու չափ հանգիստ չի տալիս։  Ձախողումը թանկ նստեց ԿԳՄՍ նախարար, օպերացիայի գլխավոր կուրատոր Դ․ Դումանյանի և փոխվարչապետ Հ․ Մաթևոսյանի վրա։ Բրյուսովի համալսարանի ոչ իշխանական, անցանկալի թեկնածուի ընտրությունից անմիջապես հետո, գրչի թեթև հարվածով, նրանք աշխատանքից ազատվեցին, և ազատվեցին ոչ թե ակնհայտ ոչ պրոֆեսիոնալիզմի, ոլորտների չիմացության, ոչ ադեկվատ ընկալումների կամ  դիլետանտիզմի, այլ ըստ էության իշխանությանը «չմատուցված կոնկրետ ծառությունների» համար․․․

Ռեկտորի ընտրությանը նախորդած՝ Բրյուսովից, Ֆիզկուլտինստիտուտից ու Մանկավարժական համալսարանից ֆրանկենշտեյնական մի խառնարան ստանալու անհաջող արշավը բավական լուսաբանվել է։ Վստահաբար, եթե չհանդիպեին Բրյուսովի  ուսանողության և դասախոսների ընդվազմանը, հերթական քանդիչ ծրագիրն իրականացվելու էր, անգամ այն պարագայում, երբ բուհերի միացման ուսումնասիրություն-գնահատում գոյություն չուներ, ինչպես խոստովանեց Դումանյանը։ 

Հակառակ ռեկտորի ընտրությունից երկու օր առաջ հարուցված քրեական գործին, զազրելի ռեպրեսիվ գործիքներին,  դեկտեմբերի 9-ին Բրյուսովի ռեկտոր ընտրվեց անցանկալի թեկնածուն՝ Կ․ Հարությունյանը։ 

Բայց, ինչպես ասում են Show must go on…Նախ պարզվում է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ Հ․ Մաթևոսյանը մինչև օրս չի ստորագրել ընտրությունների արդյունքներն արտացոլող արձանագրությունը։

Եվ ահա երեկ, Դատախազության տարածած հաղորդումից հայտնի է դառնում, որ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, մեկը՝  հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների, մյուսը՝ վարչական շենքում կատարված խուլիգանության դեպքի առթիվ։

Ես առանձնապես զարմացած չեմ, որովհետև թավշով ու բոլորին սիրո խոստումով իշխանության եկած, բայց  իրականում ցինիկ ռեպրեսիվ գործիքակազմով սեփական իշխանությունը ամրագրող ապազգային այս խմբակին անգամ չաուշոսկուները կնախանձեին։ Սա ոչ Լաչինի միջանցքն է, ոչ էլ սեփական ժողովրդի ու երկրի ինքնիշխանության ապահովման հարցն է։ Թքած․․․․Կարևորը սեփական իշխանությունը պահելն է ամեն գնով, երկրում խորացող բռնատիրությամբ ու պոլիցայական մթնոլորտով, ոստիկանների մահակի  ու դատախազության մամլիչի տակ, ազգին պառակտելով ու ներազգային ատելությունից կուրացած մի անհասկանալի խառնարան ստանալով։
Կարելի է բանտերում կեղեքել ոչ քպ-ական համայնքապետերին, կարելի է այլախոհին մահվան դուռը հասցնել, մի ամբողջ ազգ կեղեքել ու կտտանքների ենթարկել՝ անորոշության, ապագա չունենալու, թուրքից ցեղասպանվելու հեռանկարով։

Հիմա, գոնե հիմա,  հասկանու՞մ եք, թե ինչու էին ՍԴ-ում դատավորներ փոխում, ինչո՞ւ են ԲԴԽ-ն մաքրում անցանկալիներից, ինչո՞ւ են բանտերում կեղեքվում ոչ քպ-ական համայնքապետերը, ինչո՞ւ է կազմաքանդվում բանակը, ինչու են հրեշայնացնում անցյալը, հերոսներին, մեր նվիրական արժեքները, ինչո՞ւ սրանց պետք չի մշակույթը, ավանդական ընտանիքը, Հայ առաքելական եկեղեցին, ինչու են աղազարյանը, վիգեն խաչատրյանները, գագիկ մելքոնյաններն ու մի ասլանյան բարձրաձայնում, թե Արցախը մերը չի․․․
Ուշքի եկեք, սրանք մենք չենք․․․»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e547ec3a23089c7485958aea740c7648

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»