Նեյմարը հուզիչ գրառում է կատարել համացանցում Պելեի մասին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը սոցիալական ցանցերում հուզիչ գրառում է կատարել՝ նվիրված Պելեին.
«Նա, ով ֆուտբոլը դարձրեց իր թագավորությունը։ Նա, ով պատերազմներ սկսելու փոխարեն դադարեցրեց։ Նա, ով իր զորությունն օգտագործեց աշխարհը կախարդելու համար: Նա, ով սահմանում էր իր ինքնիշխանությունը խաղադաշտում։
Նա, ով հարգված է: Նա, ով ոգեշնչեց երիտասարդությանը։ Նա, ով կառուցեց ֆուտբոլային կայսրությունը։ Նա, ով պահում էր բոլոր ոսկե գավաթները իր գլխավերևում: Նա լավագույնն էր երբևէ եղած ֆուտբոլիստների մեջ»,- գրել է Նեյմարը։