Չինացիներին բերեինք՝ 1 շաբաթում կսարքեին էդ մետրոյի կայարանը. Մարկոս Հարությունյան (տեսանյութ)
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը համաձայն է ավագանու «Լույս» խմբակության անդամ Թեհմինա Վարդանյանի տեսակետին, որ բոլոր ծրագրերը նախագծից այն կողմ չեն անցնում։
Նա ևս, ինչպես և Թեհմինա Վարդանյանը, մի շարք անկատար ծրագրերի հետ միասին, բերում է նաև մետրոյի կայարանի կառուցման օրինակը։
«Ճիշտ է ասում Թեհմինա Վարդանյանը, միայն նախագիծ է արվել։ Ես չեմ հասկանում, մենք էսքան հանճարեղ ազգ՝ չենք կարողանո՞ւմ էսքան ժամանակ սկսել կառուցումը։ Չինացիներին բերեինք՝ 1 շաբաթում կսարքեին էդ մետրոյի կայարանը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում