Իլոն Մասկը արբանյակներ է արձակել Իրանի վրայով
SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ իր տիեզերական ընկերությունն այժմ ունի շուրջ 100 ակտիվ Starlink կապի արբանյակներ Իրանի վրա։
Reuters-ի փոխանցմամբ՝ Մասկը մերձավորարևելյան այս երկրի վրա ծառայությունն ակտիվացնելու ծրագրերի մասին հայտարարել է դեռ 2022 թվականի աշնանը։
Նախորդ գրառման մեջ Մասկն ասել էր, որ կտեղակայի Starlink արբանյակները՝ Իրանում ցուցարարների միջև հաղորդակցություն ապահովելու համար, որտեղ բողոքի ցույցերը շարունակվում են: