Եվրոպայում գազի գինը նվազել է
Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 27-ին կայացած աճուրդի ժամանակ կրկին իջել է 1000 խմ-ի դիմաց 900 դոլարի: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Լոնդոնի բորսայի տվյալներին։
Նշվում է, որ երեքշաբթի օրվա սկզբից գնի ընդհանուր նվազումը կազմում է ավելի քան 2 տոկոս։
Հունվարյան արժեքը Նիդեռլանդներում նվազել է մինչև 892 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:
Եվրոպայում տաք եղանակի ֆոնին գազի գինը սկսում են նվազել։ Այս շաբաթ ԵՄ երկրների մեծ մասում ջերմաստիճանը մնում է կլիմայական ցուցանիշներից բարձր։ Այս գործոնը հանգեցրեց նրան, որ սկսվեց վառելիքի պահեստավորման ռեկորդային աճը: