Ռուսաստանի առաջարկները պետք է ճիշտ իրագործվեն. Լավրովը զգուշացրել է
Ռուսաստանի ապառազմականացման և ապաազգայնացման առաջարկները պետք է իրականացվեն ճիշտ, հակառակ դեպքում հարցը կորոշի ռուսական բանակը, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ռեժիմի կողմից վերահսկվող տարածքների ապառազմականացման և ապաազգայնացման, այնտեղից բխող Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների վերացման մեր առաջարկները քաջ հայտնի են թշնամուն։ Խնդիրը փոքր է՝ դրանք պետք է կատարել լավագույն կերպով»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ հակառակ դեպքում այդ հարցը կորոշի ռուսական բանակը։
Խոսելով ռազմական գործողությունների տևողության մասին՝ ռուս նախարարը նշել է, որ գնդակը գտնվում է Կիևի և դրա հետևում կանգնած Վաշինգտոնի դաշտում։
«Նրանք ցանկացած պահի կարող են դադարեցնել անիմաստ դիմադրությունը»,- ասել է Լավրովը։