Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Մամուլ

Ինչո՞ւ են Ռուբեն Վարդանյանից փորձում ազատվել լևոնականներն ու ազերիները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Որքան Արցախում բարձրանում է պետնախարար Ռուբեն Վարդանյանի ռեյտինգը, այնքան ուժեղանում է նրա դեմ պայքարը։ Ոմանք անգամ Լաչինի ճանապարհի փակման մեղքն են փորձում նրա վրա բարդել։ Հայտնի լրագրող, փորձագետ Թաթուլ Հակոբյանը մասնավորապես գրել էր. «Եթե ուզում ենք Նոր ԱՂԵՏ-ից խուսափել... պետք է ԼՐՋՈՐԵՆ քննարկվի հարգարժան Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնում նշանակվելու նպատակահարմարությունը»: Եվ վկայակոչել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանն Արցախից անհապաղ պետք է հեռանա:

Լրագրող Թաթուլ Հակոբյանն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիրն է՝ երդվյալ լեւոնական: Ստացվում է, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանից այսօր վտանգ տեսնում են լեւոնականներն ու ադրբեջանցիները: Այս մասին «Հրապարակը» զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

«Թաթուլ Հակոբյանը չունի այն նշանակությունն ինձ համար, որ ես իրեն մեկնաբանեմ, սակայն մի բան կասեմ. մենք մշտապես ողջունել ենք, որ մեր հայրենակիցն Արցախ գալու որոշում է կայացրել, եթե մինչ պատերազմը նորմալ էր, որ մեր հայրենակիցները տարբեր տեղերից Արցախ էին վերադառնում, ապա այժմ նման քայլերը խիստ գնահատում եւ կարեւորում ենք: Նման քայլերը ես համարում եմ գիտակցական, իսկ յուրաքանչյուր նման գիտակցված քայլ ողջունելի է: Ես ամեն բան փորձում եմ օբյեկտիվ դիտարկել, չունեմ կողմ կամ դեմ կարծիքներ: Փաստ է, որ հատկապես վերջին 2 շաբաթվա ընթացքում, Ռուբեն Վարդանյանի անվամբ պայմանավորված, միջազգային հարթակներում Արցախի մասին խոսվեց ավելի շատ, քան 44-օրյա պատերազմի օրերին: Շեշտում եմ՝ շնորհիվ Ռուբեն Վարդանյանի: Այսօր միջազգային կոչերն ուղղված են բացառապես Ադրբեջանին: Թե՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակ, թե՛ Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ պատահական չէ, որ երկու անգամ շոշափվեցին Ռուբեն Վարդանյանի անունն ու նրա՝ Արցախում լինելու փաստը:

Երեկ այդ հանդիպման ժամանակ առաջին անգամ շեշտվեց, որ Ղարաբաղի կառավարությունն ունի իր կարեւոր դերակատարումը: Պետք է ազնիվ լինել եւ ընդունել, որ այս ամենը պայմանավորված է Ռուբեն Վարդանյանի անձով: Մնացած՝ այն թիրախավորված շահարկումները, որոնք անում են առաջին նախագահի համակիրները, ունի շեղելու միտում: Նման հայտարարություններն ի շահ Ադրբեջանի են: Դեմ լինել Ռուբեն Վարդանյանի գործունեությանը, նույնն է, թե համագործակցել Ադրբեջանի հետ»,- ասում է պատգամավորը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առանց Հայաստանի եւ Ռուսաստանի հետ համաձայնեցնելու է Ռուբեն Վարդանյանին պետնախարար նշանակել, Մետաքսե Հակոբյանն ասաց. «Ես հստակ չեմ կարող ասել, սակայն Արցախը կայացած ինստիտուտներով պետություն է, եւ կարծում եմ՝ գոնե նմանատիպ հարցերում ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք: Չեմ կարծում, թե նման հարցերի համար պետք է ինչ-որ մեկից թույլտվություն ունենանք»: