Հայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը
Մամուլ

Հայաստանը մերժում է ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջնորդությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Դեկտեմբերի 19-ին Հայաստան է այցելում Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը, ով կառավարությունում հանդիպում է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ:

Դեկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրաժարվում է մեկնել Մոսկվա, որտեղ նախատեսված էր Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ հանդիպման ժամանակ պետք է քննարկվեին ինչպես Լաչինի միջանցքն ապաշրջափակելու, այնպես էլ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված հարցեր: 

Դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այցը Սանկտ Պետերբուրգ` ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, նախատեսված է, սակայն եռակողմ հանդիպում օրակարգում չկա: 

Բրիտանական հետախուզության ղեկավարի այցը որքանո՞վ կապ ունի Հայաստանի իշխանության կողմից արտաքին քաղաքական կուրսի հերթական շրջադարձի հետ, մանավանդ որ Մեծ Բրիտանիան հանդես է գալիս ամենակտրուկ հակառուսական դիրքորոշմամբ: Հոկտեմբերի վերջին Սոչի մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում գրում էր. «Երեւանը դեռ սեպտեմբերի սկզբին է համաձայնել աշխատել Ռուսաստանի կողմից ներկայացված՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների եւ պարամետրերի հիման վրա»՝ հավելելով, որ Հայաստանը դա պատրաստ է վերահաստատել նաեւ Սոչիում:

Ի՞նչ փոխվեց այս երկու ամսում: Ինչո՞ւ է Փաշինյանը համառորեն տապալում Ադրբեջանի հետ բանակցելու ցանկացած միջնորդություն եւ հնարավորություն: Մի կողմից, Փաշինյանը կասկածելի պատճառաբանությամբ հրաժարվում է դեկտեմբերի 7-ին մեկնել Բրյուսել, որտեղ նախատեսված էին նրա բանակցություններն Ադրբեջանի նախագահի հետ` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Մյուս կողմից, Փաշինյանը հրաժարվում է ռուսական միջնորդությունից: Հարցն այստեղ ամենեւին էլ Լաչինի միջանցքի փակ լինելը չէ, որովհետեւ արդեն բազմիցս է ասվել, որ այդ հարցը եւս կարող էր դառնալ բանակցությունների առարկա: Բացի այդ, եթե Հայաստանը մերժում է բանակցությունների ճանապարհով միջանցքը բացելու հնարավորությունը, ապա ուրիշ էլ ի՞նչ միջոց կա դրան հասնելու:  

Փաշինյանը եւ նրա ենթակա Արարատ Միրզոյանը, իրենց գործունեությամբ տապալելով բանակցային գործընթացը, ըստ էության, լեգիտիմ հնարավորություն են տալիս Ադրբեջանին՝ նոր հարձակում սկսել Հայաստանի դեմ, այս անգամ արդեն Հայաստանի հերթական հատվածը գրավելու միջոցով իրենց ուզած միջանցքը բացելու համար:

Ռիչարդ Մուրի այցից հետո գրեթե բոլոր վերլուծաբանները գրեցին, որ այցը կապ ունի Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու եւ Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների հետ: Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա է սկսում Հայաստանի դեմ, Ռուսաստանը եւ Իրանը երկու տարբերակ ունեն: Կա՛մ միջամտել եւ կանխել Ադրբեջանի առաջխաղացումը, ինչը Ռուսաստանի համար նշանակում է երկրորդ ճակատի բացում եւ հարաբերությունների վատթարացում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչից հետեւողականորեն խուսափում է Ռուսաստանը, իսկ Իրանի համար կնշանակի՝ նույն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ արդեն զինված հակամարտության մեջ մտնել, որը եւս այս պահին Իրանի համար անցանկալի է:

Իսկ ադրբեջանական ագրեսիային չարձագանքելը Ռուսաստանի համար կնշանակի Հայաստանի վերջնական կորուստ. Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը կդառնա բացարձակ անիմաստ զբաղմունք, իսկ Իրանի համար կնշանակի իր շրջափակման էլ ավելի խստացում:

Թե՛ Ռուսաստանին եւ Իրանին զինված հակամարտության մեջ ներքաշելը, թե՛ նրանց այս տարածաշրջանից վերջնականապես վտարելը եւ շրջափակման խստացումը միանգամայն ձեռնտու են Մեծ Բրիտանիային եւ տեղավորվում են այդ երկրի աշխարհաքաղաքական շահերի տիրույթում: Հարցն այն է, թե որքանով է այն ձեռնտու Հայաստանին, որի փաստացի ղեկավարությունն առաջնորդվում է ոչ թե Հայաստանի ազգային շահերով, այլ վերեւից իջեցված ցուցումով: