Հաղթանակ թաղամասի բնակիչների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Դեկտեմբերի 24-ին, ժամը 03.55-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Հաղթանակ թաղամասի 37-ամյա մի բնակիչ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 03.00-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր 29-ամյա թաղեցին: Բացատրական աշխատանքի արդյունքում 29-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն: