Բանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Շոու-բիզնեսով զբաղվողի ու իրական արտիստի սահմանը. արժեքներ, որոնք փողով չեն չափում
Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՔըրքորյան փողոցում բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր
Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է
Հասարակություն

Չեղարկել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին օրինագիծը․ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կոչ է անում ՀՀ նախագահին չստորագրել ՀՀ Ազգային ժողովի կողմից 2022 թ. դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունված 2 օրինագծերը, որոնք ուղղված են 2022 թ. հունվարի 1-ից երկրում ֆիզիական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը:

Օրինագիծը ամբողջությամբ ընդունվել է 67 կողմ, 33 դեմ և առանց ձեռնպահ ձայների, ՀՀ կառավարության կողմից հրատապ ռեժիմով ՀՀ ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելուց:

Գնահատելով ՀՀ կառավարության նախաձեռնողականությունը՝ միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ, չնայած նման բարեփոխումների հակակոռուպցիոն հենքին, ներկայիս աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական պայմաններում Համակարգի ներդրումը անժամանակ է և հղի է լուրջ տնտեսական և սոցիալական հետևանքներով:

Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ այդ որոշման հրատապ ընդունմամբ հերթական անգամ ՀՀ քաղաքական իշխանությունները ականջալուր չեղան քաղաքացիական հասարակության և մասնագիտական կազմակերպությունների կարծիքներին /տես հղումն այստեղ/, ինչը խոսում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կառուցողական համագործակցության վերաբերյալ ՀՀ կառավարության միջազգային հանձնառությունների ոչ պատշաճ կատարման մասին:

Ըստ մեր գնահատականների Համակարգի ներդրման հիմնական քողարկված նպատակն է լրացուցիչ արտոնություններ ընձեռել բարձր եկամուտներ ստացող, հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, ովքեր, ելնելով իրենց սոցիալական ու գույքային դիրքերից, հնարավորություն կունենան ակտիվորեն օգտվելու սոցիալական կրեդիտների համակարգից՝ դրանով իսկ հերթական անգամ չկատարելով իրենց հարկային պարտավորությունները ՀՀ պետական բյուջեի նկատմամբ: Միաժամանակ Համակարգի ներդրման հետ մեկտեղ հնարավորություն կստեղծվի սոցիալապես անապահով և ցածր եկամուտներ ունեցող ՀՀ քաղաքացիներից լրացուցիչ հարկեր գանձել՝ նրանց ուղարկվող տրանսֆերների հաշվին:

Ներկա օրենսդրության և այն ձևավորող գաղափարախոսության պայմաններում Համակարգի ներդրումը չի օգնի հաղթահարել այն տնտեսական և սոցիալական մարտահրավերները, որոնց առերեսվում է Հայաստանի Հանրապետությունը:

Դրանով ՀՀ քաղաքական իշխանությունները ավելի են խորացնելու սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը, ինչը նոր մարտահրավերներ կստեղծի բնակչության ֆիզիկական և տնտեսական անվտանգության համար:

Ըստ մեր գնահատականների Համակարգի ներդրումը չի կարելի սկսել, քանի դեռ երկրում.

  • չի դադարեցվել եկամտահարկի համահարթ ռեժիմի համակարգը և անցում չի կատարվել եկամտահարկի հնգաստիճանային պրոգրեսիվ հարկահանության ռեժիմի,
  • անցում չի կատարվել մյուս հարկատեսակների և պարտադիր վճարների իրապես արդար պրոգրեսիվ սանդղակներով հարկահանության ռեժիմի,
  • չեն վերացվել եկամտահարկի հետվերադարձի խտրական ու անհավասար իրավակարգավորումները,
  • չեն մշակվել սոցիալական կրեդիտների ինստիտուտի իրավական հիմքերը,
    չի ապահովվել էլեկտրոնային կառավարման հարթակների համատեղելիությունը,
  • չեն մշակվել Համակարգի ներդրման մյուս գործիքները,
  • չեն գնահատվել Համակարգի ներդրման ծախսարդյունավետությունը և օգտակարությունը,
  • չեն գնահատվել ՀՀ քաղաքացիների սպասվող արձագանքը և կարողությունները:

Միաժամանակ գտնում ենք, որ Համակարգի ներդրումը չի կարելի սկսել երկրում իրականացվող այնպիսի բարեփոխումներին համընթաց, ինչպիսիք են առողջության համապարփակ ապահովագրությունը, նույնականացման քարտերի տրամադրման կարգի բարեփոխումները:

Ըստ մեր գնահատականների Համակարգի ներդրման արդյունքում.

  • լուրջ խոչընդոտներ կառաջանան երկրում ներդրումների իրականացման և տնտեսության հետագա զարգացման ուղղությամբ,
  • կխթանվի ստվերային տնտեսության զարգացումը՝ ավելի հաճախակի դարձնելով աշխատատողներին չգրանցնելու, եկամուտների՝ դեպի ստվեր անցման արատավոր գործելակերպերը,
  • այս փուլում առաջարկվող Համակարգի ներդրման միջոցով եկամուտներ բացահայտելու և պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու փորձերը էական արդյունքներ չեն տա,
  • ի սկզբանե կարատավորվի Համակարգի հեղինակությունը և լուրջ խնդիրներ կառաջանան դրա՝ հետագայում հիմնական նպատակների իրականացման ուղղությամբ:

Ելնելով վերոհիշյալից կոչ ենք անում ՀՀ նախագահին.

  • չստորագրել Համակարգի ներդրմանն ուղղված օրենքները,
  • վիճարկել այդ օրինագծերի սահմանադրականությունը ՀՀ սահմանադրական դատարանում,
  • դրանք հետ ուղարկել ՀՀ ազգային ժողով

ՀՀ մասնագիտական կազմակերպությունների ու շահագրգիռ քաղաքացիական կազմակերպությունների հետ մանրամասն քննարկումներ անցկացնելու նպատակով,

Համակարգի ներդրման անհրաժեշտ գործիքների մշակումը ամբողջացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու նպատակով»: