Մոլդովայում զանգվածային ցույցեր են. պահանջում են նախագահի հրաժարականը
Քիշնևի կենտրոնում մի քանի հազար մարդ դուրս է եկել բողոքի ակցիայի: Բողոքողներն արգելափակել են խորհրդարանի շենքը և նրանց թիվը շարունակում է ավելանալ, հաղորդում է TASS-ը:
Ոստիկանության հաշվարկներով՝ ակցիային 10 000 մարդ է մասնակցում: Ցույցի մասնակիցները պահանջում են զրոյացնել երեկվա քվեարկությունը կառավարության հաստատման, խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների ամսաթվի նշանակման վերաբերյալ: Ցուցարարները ներկայացնում են աջ «DA քաղաքացիական հարթակը», ձախ «Սոցիալիստների կուսակցությունը» և «Մեր կուսակցությունը»:
Ավելացնենք, որ ցուցարարների ձեռքին Մոլդովայի պետական դրոշն է: Նրանք բացականչում են` «Արտահերթ ընտրություններ», «Կորչի´ խորհրդարանը», «Ո´չ օլիգարխների կառավարությանը», «Ավազակներին՝ բանտ»:
Մոլդովայի կենտրոնում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոլդովայի նախագահի խորհրդական Վլադ Ցուրկանը հրաժարական է տվել: