Չինաստանը Թայվան է ուղարկել ռեկորդային թվով ռազմական ինքնաթիռներ
Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ 47 չինական ինքնաթիռներ հատել են Թայվանի նեղուցի միջին մասը՝ երկու կողմերի միջև ոչ պաշտոնական սահմանը։
Չինական ռազմական ներուժը ներառում է 18 J-16 կործանիչ, 11 J-1 կործանիչ, 6 Սու-30 կործանիչ և անօդաչու թռչող սարքեր։
Չինաստանը շարունակում է իր ռազմական գործունեությունը կղզու մոտ։ Թայվանում տեղաշարժերը վերահսկվում են ցամաքային հրթիռային համակարգերի և նավերի միջոցով:
Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում Չինաստանը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել երկրի մի քանի վայրերից։