ՄԱԿ-ը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը, Ֆրանսիան պաշտպանում են Հայաստանին. Հուլուսի Աքար
Ադրբեջանական տարածքները 30 տարի օկուպացված են եղել, սակայն ոչ ՄԱԿ-ը, ոչ ԱՄՆ-ը, ոչ Ռուսաստանը, ոչ Ֆրանսիան ոչինչ չեն արել հակամարտությունը կարգավորելու համար, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Եվ հիմա նրանք զբաղվում են Հայաստանի պաշտպանությամբ»,- հավելել է Աքարը։
Նրա խոսքով՝ ֆրանսիացիները տեսան, թե ինչ ստացվեց՝ աջակցելով ահաբեկիչներին՝ նկատի ունենալով Փարիզում ջարդեր կազմակերպած քրդերին։
«Օձին տաքացրել են իրենց կրծքին դրած, օձը կծել է նրանց։ Հուսով եմ, որ այսուհետ ֆրանսիացիները ճիշտ եզրակացություններ կանեն և կդադարեն աջակցել ահաբեկիչներին»,- ասել է թուրք նախարարը։