Իրանում Մեծ Բրիտանիայի գործակալներ են կալանավորվել. նրանք դիվերսիոն գործողություններ էին իրականացրել անկարգությունների ժամանակ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իրանում խմբավորման առաջնորդներին հայտնաբերելու և կալանավորելու մասին, որոնք բրիտանական հատուկ ծառայությունների հրամանատարությամբ երկրում դիվերսիոն գործողություններ են իրականացրել անկարգությունների ժամանակ, գրում են իրանական լրատվամիջոցները։
«Զագրոս» կոչվող կազմակերպված խումբը, որը ղեկավարվում էր Մեծ Բրիտանիայի գործակալների կողմից և ովքեր Իրանում դիվերսիոն գործողություններ էին ղեկավարում հատկապես վերջին անկարգությունների ժամանակ, հայտնաբերվել է,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ բացահայտվել և արգելափակվել են խմբավորման բոլոր շփումներն օտարերկրյա գործակալների հետ։