Վրաստանը ցանկանում է միջխորհրդարանական ջանքերով նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
Վրաստանը ցանկանում է միջխորհրդարանական ջանքերով նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ելույթ ունենալով Թբիլիսիում ընթացիկ տարվա արդյունքներով դեսպանների համաժողով 2022-ի բացման արարողությանը։
Նա ասել է, որ միջխորհրդարանական համատեղ ջանքերով հնարավոր է տարածաշրջանում խաղաղության հասնել։
«Բացի Ուկրաինայում շարունակվող լայնածավալ պատերազմից, մեր տարածաշրջանում այս տարի նույնպես խաղաղություն չկար։ Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ միջխորհրդարանական ջանքերով մենք ցանկանում ենք նպաստել խաղաղությանն ու կայունությանը, որոնք մեր տարածաշրջանի զարգացման հիմնական պայմանն են»,- ասել է խորհրդարանի նախագահը։