Հարավային Կորեա ներխուժել է հյուսիսկորեական 5 անօդաչու թռչող սարք
ԿԺԴՀ-ի առնվազն հինգ անօդաչու թռչող սարք խախտել է Հարավային Կորեայի օդային տարածքը, հայտնում է News-1-ը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերին։
«Հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքերը փոքր էին` երկու մետրից ոչ ավելի, դրանցից մեկը թռել է Սեուլի հյուսիսային շրջաններ, ևս չորսը թռչել է Գանգհվա կղզու տարածքում: Մեր զինվորականներն անմիջապես արձագանքել են՝ ելնելով ինքնապաշտպանության իրավունքից»,- հայտնել են Կորեայի Հանրապետության շտաբների պետերի կոմիտեից։
Կոմիտեն նշել է, որ օդային տարածքի խախտումը բացահայտ սադրանք է։
Yonhap լրատվական գործակալությունը, վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին, հայտնում է, որ երկիրը ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ ի պատասխան ԿԺԴՀ անօդաչու թռչող սարքի ներթափանցմանը։