Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպում չի ունենա. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ եռակողմ հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. տեղեկացնում է Kommersant-ը:
Սանկտ Պետերբուրգում երկօրյա գագաթնաժողովը կմեկնարկի այսօր՝ դեկտեմբերի 26-ին։
«Ոչ, եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումներ, իհարկե, տեղի կունենան այս ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում»,- ասել է Պեսկովը։