Նոր Խարբերդում 35-ամյա տղամարդը խանութի մեջ մարտական նռնակ է պայթեցրել, 2-րդը՝ չի հասցրել... (տեսանյութ)
Դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի մարտական նռնակներով զինված մտել է Խարբերդի առաջին փողոցում գործող առևտրի կենտրոններից մեկը և սպառնում է պայթեցնել։
Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ ոստիկանների ժամանումը, տղամարդը խանութի ներսում պայթեցրել է նռնակներից մեկը, ինչի հետևանքով խանութը կրել է նյութական խոշոր չափի վնաս՝ կոտրվել են ապակիները, դռները, վնասվել առաստաղն ու գույքը։ Ու մինչ նա կփորձեր գործի դներ 2-րդ F1 տեսակի մարտական նռնակը, ոստիկանները կարողացել են պրոֆեսիոնալ քայլերի արդյունքում վնասազերծել 2-րդ մարտական նռնակը, հակառակ դեպքում՝ եթե այդ նռնակը պայթեր, պատկերը հնարավոր է՝ ողբերգական լիներ։
Այդ տղամարդը ոստիկաների կողմից վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանության Մասիսի բաժին։
Ոստիկանների կողմից վնասազերծված տղամարդը մշտական բնակության վայր չունեցող 35-ամյա Արամ Հ․-ն է։ Պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։