Պապ, նենց եմ երազում լապատկով խփեմ մեկի գլխին. Հրաչյա Հակոբյանը անմիտ գրառում է արել ու հետո հանել այն (լուսանկար)
Նիկոլ Փաշինյանի աներձագ, նույն ինքը՝ ՔՊ-ական պատգամավոր, Հրաչյա Հակոբյանը լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում ու կից գրել.

Իհարկե, նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ իշխանական թևի որոշ անդամներ, Նիկոլ Փաշինի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորությամբ, մարդկանց խնդիրներից շեղելու համար սոցցանցերի տիրույթ են նետում անլուրջ, անհեթեթ ու անկարևոր գրառումներ ու լուսանկարներ;
Այդպիսի՞ն է Աննայի եղբոր՝ Հրաչյայի տեղադրած լուսանկարն ու գրառումը, թե՞ ոչ, այնքան էլ հստակ չէ, քանի որ այստեղ խոսքը նաև երեխայի դաստիաչակության մասին է:
Փաստորեն ստացվում է՝ հայրը ճիշտ չի դաստիարակում երեխային, որ վերջինիս երազանքը բահով ինչ-որ մեկի գլխին խփելն է: Բայց երեխան մեղավոր չէ, որ իր հայրը սոցցանց է նետել նրա այս արտահայտությունը՝ ի ցույց դնելով դաստիարակությունը:
Ինչևէ, հավանաբար Հրաչին ինչ-որ մեկը գլխի է գցել, որ պետք չէր նման անհեթեթ գրաում անել ու նա հանել է այդ գրառումը...
Ահա այսպիսի կարկանդակներ՝ շրջափակված Արցախի ֆոնին: