Աշխարհը կանգնած է Երրորդ համաշխարհային պատերազմի և միջուկային աղետի շեմին. Մեդվեդև
Ռուսաստանին ներկայումս զինաթափման վերաբերյալ նոր համաձայնագրեր պետք չեն, բայց որքան շուտ ստանանք անվտանգության երաշխիքներ, այնքան շուտ իրավիճակը կկարգավորվի, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Զինաթափման վերաբերյալ նոր համաձայնագրերը ներկայումս անիրատեսական են և անհարկի։ Որքան շուտ ստանա մեր երկիրը անվտանգության առավելագույն երաշխիքները, այնքան շուտ իրավիճակը կկարգավորվի», - մեջբերում են Մեդվեդևի խոսքերը ռուսական լրատվամիջոցները:
Եթե երաշխիքներ չտրվեն, ապա լարվածությունը կպահպանվի անվերջ,–ասել է Մեդվեդևը;
Մեդվեդևի խոսքով՝ աշխարհը կանգնած է Երրորդ համաշխարհային պատերազմի և միջուկային աղետի շեմին: