Ասկերանում սպառվում են առաջին անհրաժեշտության ապրանքները, մրգերը և բանջարեղենները
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու փակ լինելու հետևանքով պարենի պակաս է նկատվում նաև Ասկերան քաղաքում: Առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքները, մրգերը, բանջարեղենները սպառվել են քաղաքում: Խանութներում ալյուրի, շաքարավազի, ձվի խնդիր կա: Սպառմանը մոտ են ծխախոտը և հիգիենայի պարագաները: Այս մասին ասվում է Արցախ Հանրապետության Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում:
Գնային փոփոխություններ չկան, ապրանքները վաճառվում են նույն գներով: Խանութներն այժմ դժվարությամբ են կարողանում բավարարել բնակիչների պահանջարկը, իսկ եթե ճանապարհը մի քանի օր էլ փակ մնա, իրավիճակն էլ ավելի կբարդանա:
Մանրամասները՝ տեսանյութում: