Ջորկայեֆը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Լեգենդների Գավաթ-2016» մրցաշարին
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը կմասնակցի Մոսկվայում կայանալիք «Լեգենդների Գավաթ-2016» մրցաշարին:
Մրցաշարի կայքի հրապարակման համաձայն, 42-ամյա Ջորկայեֆը կխաղա Ֆրանսիայի հավաքականի կազմում: 22 տարվա կարիերայի ընթացքում ֆրանսահայ ֆուտբոլիստը հանդես է եկել 5 երկրի 9 ակումբներում, ճանաչվել է Աշխարհի լավագույն կիսապաշտպան: