Մեսիի աշխատավարձը ՊՍԺ-ում կբարձրանա
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի աշխատավարձը ՊՍԺ-ում նոր պայմանագրով կբարձրանա։ Կողմերը կկնքնեն մեկ տարվա պայմանագիր 2024-ի ամռանը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է BBC Sport-ը։ Մեսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Մեսիի հայրն ու գործակալ Խորխե Մեսին չորս ամիս բանակցել է ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշի և նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիի հետ։ Կողմերը հասել են համաձայնության և առաջիկայում կկնքեն պայմանագիրը։