Որոշ թշվառականներ շարունակում են «խաղաղության դարաշրջան» քարոզել, ինչո՞ւ, որովհետև ուշքները միայն լափամանից օգտվելն է. Գառնիկ Դավթյան
Մեր հայրենկիցները իրենց ուժերի ներածին չափով ամեն բան անում են իրավիճակը դեպի ի օգուտա Արցախի փոխեն՝ չնայած գերսահմանափակ ռեսուրսների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը:
«Հալալա արցախցուն...
Մեր հայրենկիցները իրանց գլխավերևում ճոճվող յաթաղանը տեսնում են, գիտակցում են, որ սարսափելին նոր է սկսվել: Հալալա արցախցուն...
Մեր հայրենկիցները իրենց ուժերի ներածին չափով ամեն բան անում են իրավիճակը դեպի ի օգուտա Արցախի փոխեն՝ չնայած գերսահմանափակ ռեսուրսների: Հալալա արցախցուն...
Մեր հայրենկիցները ունեն արժանապատվություն, թացը չորից տարբերելու հստակ ընկալում:
Հ.Գ. Իսկ որոշ թշվառականներ շարունակում են «խաղաղության դարաշրջան» քարոզել կամ ոչինչ չանել. ինչո՞ւ, որովհետև ուշքները միայն լափամանից օգտվելն է»,- գրել է Գառնիկ Դավթյանը: