Ի՞նչ կարող են անել Սփյուռքի հայերն ու օտարերկրյա բարեկամները Արցախի համար․ Արտակ Բեգլարյան
Ի՞նչ կարող են սփյուռքի հայերը և մեր օտարերկրացի բարեկամները անել Արցախի համար այս իրավիճակում: Նման գրառում է արել Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որն այս օրերին Հայաստանում է և օրեր շարունակ նստացույց էր անում ՄԱԿ-ի գրասենյակի առջև։
«Բողոքի ակցիաներ անել,
Արգելափակել պետական տարբեր ինստիտուտների մուտքերը,
Բոյկոտել ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները,
Բարձրացնել օտարերկրյա հանրությունների ու լրատվամիջոցների իրազեկվածությունը,
Ստիպել պաշտոնյաներին պատժամիջոցներ կիրառել և հայտարարություններ անել Ադրբեջանի դեմ,
Բոլոր ուղղություններով կիրառել ոչ սովորական միջոցներ»,- գրել է նա։