Արցախցիները ՌԴ խաղաղապահներից պահանջել են հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից (լուսանկարներ)
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն անհապաղ բացելու պահանջով:
«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ նախ բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են Ստեփանակերտի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին, այնուհետև՝ Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի անցակետ՝ նրանցից պահանջելու հեռացնել ադրբեջանցիներին Լաչինի միջանցքից: