Գլենդելում երկու հայեր մեղադրվում են բանկերից մեկից գումար շորթելու մեջ
ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում բնակվող Արտաշես Դարբինյանին ու Օրբել Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել էլեկտրոնային փոստով հանցավոր ճանապարհով ամերիկյան բանկերից մեկից գումար շորթելու համար։
Ինչպես տեղեկացնում է dailynews.com-ը, 36-ամյա Դարբինյանն ու 41-ամյա Հակոբյանն իրենց հանցավոր ծրագիրն իրականացրել են բանկային կեղծ հաշիվների միջոցով` որպես թիրախ ընտրելով Wells Fargo բանկը։ Աղբյուրը մանրամասնում է, որ նրանք բանկի հաճախորդներին խաբել են` խոստանալով համապատասխան գումարի դիմաց մատուցել որոշակի ծառայություններ, որոնք այդպես էլ չեն իրագործվել։