Twitter-ը գործարկում է նոր գործառույթներ վճարովի բաժանորդների համար
Twitter Blue-ի վճարովի բաժանորդներն այժմ կարող են 60 րոպեանոց տեսանյութեր տեղադրել սոցցանցում, հայտնում է Tech Crunch-ը:
Նշվում է, որ Twitter Blue-ի բաժանորդներն այժմ կարող են ներբեռնել մեկ ժամ տևողությամբ տեսանյութեր Full HD մինչև 2 ԳԲ չափով։ Մինչ այս օգտատերերը սահմանափակվում էին 10 րոպեանոց Full HD չափով տեսանյութերով, որոնք չէին գերազանցում 512 ՄԲ-ը։
Նշվում է, որ ավելի երկար տեսանյութերի հրապարակումը թույլատրելով՝ Twitter-ը կարող է բախվել գողությանը՝ օգտատերերը կարող են սկսել հրապարակել ֆիլմերի հատվածներ կամ իրենց սիրելի շոուների ամբողջ շարքը։