Կառլ III-ը Բուքինգհեմյան պալատից վտարել է արքայազն Էնդրյուին՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով
Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ը Բուքինգհեմյան պալատից վտարել է իր կրտսեր եղբորը՝ արքայազն Էնդրյուին, իրավապաշտպան Վիրջինիա Ջիուֆրի կողմից սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
«Արքայազն Էնդրյուի ներկայությունը պալատում ավարտված է։ Թագավոր Կառլ III դա պարզորոշ ասաց. Նա թագավորական պարտականություններ չի կատարում»,- մեջբերում The Sun-ը:
Չնայած դրան՝ արքայազն Էնդրյուն ծրագրում է Սուրբ Ծնունդը տոնել թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ Սանդրինգհեմյան պալատում։ Սպասվում է, որ տոնակատարությանը ներկա կլինի նաև նրա նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, ինչպես նաև նրանց դուստրերը՝ Բեատրիսն ու Եվգենիան՝ ամուսինների և երեխաների հետ։