Պուտինը հրամայել է սպանել ինձ․ Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նամակ է գրել ռուս իրավապաշտպան Մարկ Ֆեյգինին, որում պնդում է, որ իրեն թունավորել են Պուտինի հրամանով։
Այս մասին հայտնում են արտասահմանյան տելեգրամյան ալիքները։
«Պուտինն իսկապես հրամայել է ինձ սպանել բանտում։ Ամերիկացի մասնագետները որոշել են, որ ես թունավորվել եմ բանտում, և դա է առաջացրել ինձ մոտ բոլոր ախտանիշները։ Ես փորձում եմ դիմանալ»,- գրել է Սաակաշվիլին։