Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահները ապամոնտաժում են տարածքում տեղադրված իրենց վրանները (տեսանյութ)
Լաչինի միջանցքի ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիրքում տեղաշարժ է նկատվում. ռուս խաղաղապահներն ապամոնտաժում են տարածքում իրենց տեղադրած վրանները։ Այս մասին գրում է Haqqin.az-ը։
Ըստ տեղեկությունների՝ ակնկալվում է, որ այս տարածքում տեղադրված կառույցները կտեղափոխվեն այլ վայր։