Պուտինը հեռախոսով խոսել է Ալիևի հետ, շնորհավորել նրան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա առթիվ։
Արծարծվել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցեր՝ կապված, մասնավորապես, ադրբեջանա-հայկական սահմանի անվտանգության ապահովման հետ։