Ռուսաստանը հուսով է, որ Արևմուտքը կստիպի Զելենսկիին բանակցել Պուտինի հետ
Եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչները վաղ թե ուշ կստիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ընդունել իրականությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Այս մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
«Եվրոպայում և ԱՄՆ-ում վախի և անհանգստության զգացումն իրականություն է դարձել։ Մենք պետք է դա հաշվի առնենք և ակնկալենք այն փաստը, որ վաղ թե ուշ պատասխանատու քաղաքական գործիչները դեռ գլուխները կբարձրացնեն և կասեն. եկեք սահմանափակենք Զելենսկու հնարավորությունները և ստիպենք նրան ընդունել իրականությունն ու նստել բանակցությունների սեղանի շուրջ,- վստահեցնում է Կարասինը։