Մենք ասացինք, որ դա դիվերսիա է. Պետդեպարտամենտը մեկնաբանել է Պուտինի խոսքերը
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «Հյուսիսային հոսք» գազատարում պայթյունների մասին դիտարկմանը։
Փրայսի խոսքով՝ գազատարների պայթյունները դիվերսիա են, ԱՄՆ-ը կաջակցի եվրոպական հետաքննություններին, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Մենք ասացինք, որ դա դիվերսիա է: Մենք կշարունակենք սերտորեն համակարգել մեր եվրոպացի դաշնակիցների և գործընկերների հետ, աջակցել եվրոպական հետաքննություններին և շարունակել մեր ջանքերը՝ ամրապնդելու էներգետիկ անկախությունը», - ասել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:
Նախօրեին Վլադիմիր Պուտինը, խոսելով պայթյունների մասին, դրանք անվանեց ահաբեկչություն։