Ալիևը Մակրոնին մատնանշել է Հայաստանի կողմից Ադրբեջանի 8 գյուղերի այսպես կոչված օկուպացիայի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին, զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, ինչպես նաև Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակին։
Ադրբեջանական աղբյուրները մանրամասներ են հայտնում Ալիևի և Մակրոնի հեռախոսազրույցից։
Ադրբեջանական պետության ղեկավարը նշել է, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հիմնական պահանջն է դադարեցնել օգտակար հանածոների հանքավայրերի այսպես կոչված ապօրինի շահագործումը և տարածքում շրջակա միջավայրի մոնիտորինգ ապահովել։
Զրույցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևը նաև ասել է, որ Հայաստանը դեռևս օկուպացված է պահում Ադրբեջանի 8 գյուղեր։
Էմանուել Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների շարունակմանը։