Կողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔՄոսկվան առաջիկայում նոր եւ ավելի ծանր հարվածներ կհասցնի ՈւկրաինայինՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինԱնահիտ Մանասյանը մշտապես է ընդգծում, որ խնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունԴավիթ Իվանյանը ներկայացրել է Հայաստանի քայլերըԶելենսկին Թրամփին նշել է, որ Կիեւը պատրաստ է Ռուսաստանի հետ էներգետիկ հրադադարիՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերինՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանինՊուտինն ասել է, որ եթե Զելենսկին ցանկանում է, կարող է գալ Մոսկվա. ՊեսկովԱնկախության 35-ամյակի առթիվ ԲՏԱՆ և Ռազմարդյունաբերության կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել ենԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարինԱռաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ
«Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունն առանց մրցույթի խոշոր գումարի պայմանագիր է կնքել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերության հետ
Վազող տողեր

«Բարի էր, անկեղծ, բոլորին հասնող, դուռը բացվում է, մտածում ենք՝ տուն եկավ». Հակոբն ընկերների հետ զոհվել է Իշխանասարում՝ նախ մեծ վնասներ պատճառելով թշնամուն

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հակոբը չափից ավելի բարի էր, ազնիվ, անկեղծ, բոլորին հասնող, մեծին հարգող»: Այսպես է սկսվում Հակոբի մայրիկի՝ տիկին Նառայի հետ մեր զրույցը, երբ խնդրում եմ պատմել որդու մասին: Հավելում է՝ յուրահատուկ էր, և այնպես չէ, որ դա բացառապես մոր կարծիք է: Այդ մասին կարող են փաստել Հակոբին ճանաչողները: Նրա խոսքով, մանկության տարիներից սկսած՝ Հակոբը տանը շատ աշխույժ էր:

«Տանից դուրս խելոք էր, երբեք իր պատճառով վեճի չենք բռնվել, ամոթով չենք մնացել: Չկա մեկը, որ կասի, թե Հակոբն իրեն նեղացրել է կամ Հակոբից խռով է: Չեմ կարող ասել, թե դպրոցում գերազանց է սովորել, բայց ծույլ էլ չի եղել: Դասղեկին էր շատ սիրում, ով ֆիզիկա էր դասավանդում: Անգամ ծառայության ընթացքում զանգում ու գրում էր նրան: Դասղեկն անսահման ցավ է ապրում Հակոբիս համար»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հակոբն ընդունվել է քոլեջ՝ ծրագրավորման բաժին. «Անվճար ընդունվեց, կրթաթոշակ էր ստանում: Կարող էր վեց ամիս անց մեկնել ծառայության: Բայց դիմում գրեց և գնաց բանակ: Առաջարկել էին՝ տարկետման իրավունք ունես, ավարտիր, հետո կգնաս: 44-օրյա պատերազմից հետո էր»: 2021 թ. փետրվարի 16-ին զորակոչվել է բանակ, ծառայել է Գորիսում՝ Զանգերի զորամասում:

«Իրեն շատ ուրախ ենք ճանապարհել, ինքն էլ սիրով է գնացել: 44-օրյա պատերազմի ժամանակ ընկերը ծառայում էր, անհանգիստ էր, ասում էր՝ գնամ, դիմում գրեմ, ինձ էլ տանեն Նարեկի մոտ: Ծառայության մեկ տարի ու վեց ամսվա ընթացքում մեկ օր չի բողոքել: Դիրքերում ծառայությունն ավելի երկար էր տևում, քան պետք է լիներ, ավելի ուշ-ուշ են փոխարինել իրենց: Բնականաբար, դժվար էր լինում, բայց երբեք չի դժգոհել, ինչպես ուրախ գնացել էր ծառայության, այնպես էլ սիրով ծառայում էր: Տղաներն իրենց հարմարություններն էին ստեղծել: Մի շրջան վրաններում էին մնում, հետո դոմիկներ էին բերել: Դոմիկի մասին այնքան սիրով էր խոսում, տան նման մի բան էր դարձել, շուն էր պահում: Հետո արդեն սերժանտ դարձավ, ուրախացել էր շատ: Մի օր զանգեց՝ պա՛պ, մի բան խնդրեմ, ինձ դրոշ կուղարկե՞ք: Նայում եմ թուրքերի դրոշին՝ նոր, մեծ, մերը նայում եմ՝ ոնց որ երկու թելից կախված լինի, ամաչում եմ: Հայրը դրոշ ուղարկեց»:

Իսկ հետո արդեն պատերազմի մասին: «Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն էր: Մի ամիս 10 օր մնացել էր Սև լճի դիրքերում, նոր էր իջել: Հետաքրքիր բան է, չգիտեմ էլ՝ իմ տղայի ճակատագիրն էր, թե ինչ, բայց ծառայության մեկնելու օրվանից երկու ամիս մնացել էր Խնձորեսկի զորամասում՝ կարանտին, հետո՝ չորս ամիս պալիգոններ, հետո՝ Զանգերի զորամաս: Մատների վրա կարող ենք հաշվել, թե քանի օր է եղել զորամասում: Մի անգամ ասացի՝ ո՞ւմ դիմեմ, որ դիրքերից իջնեք զորամասեր, բարկացավ՝ մա՛մ, էլ նման բան չասես, թե չէ չեմ զանգի: Բողոքելու բնավորություն չուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է մայրիկը:

Դեպքից մի քանի օր առաջ Հակոբը զանգահարում է հայրիկին՝ Իշխանասարի դիրքեր ենք բարձրանում: «Հայրիկն իր քարտին միշտ գումար էր փոխանցում, անկախ նրանից, պետք կգար, կծախսեր, թե ոչ: Սեպտեմբերի 10-ն էր երևի, հաղորդագրություն ստացա՝ մա՛մ, պապայի քարտին փող եմ ուղարկել, էլ ինձ փող չուղարկեք, պետք չի: Ամուսինս հետ զանգեց, հարցրեց, թե ինչի է գումարը հետ ուղարկել, թե՝ պա՛պ, զբաղված ենք, գործ ենք անում, հետո կխոսենք: Ոչինչ չհասկացանք... Բլոկնոտ ուներ, որն իրենից անբաժան է եղել, գրառումներ է կատարել: Երբ արդեն զոհվել էր, ցանկանում էինք գտնել: Պարզվեց՝ երբ արձակուրդ էր եկել, թողել էր տանը՝ իր իրերի մեջ: Սեպտեմբերի 12-ի գիշերն անընդհատ գրում էի, տարօրինակ էր, որ չէր զանգում: Նամակ գրեց՝ մա՛մ, ստամոքսս լավ չի, մեկ էլ դուրս չգամ դոմիկից, կապ ման գամ, վաղը կզանգեմ: Իր ծառայության ողջ ընթացքում քուն չունեի, քնում էի, բայց կարծես արթուն լինեի: Թե սեպտեմբերի 12-ի գիշերը ոնց քնեցի, ինձ համար մինչև հիմա հանելուկ է»:

Հակոբի քույրիկը՝ Աննան, գիշերն արդեն լրահոսից սկսել է հասկանալ, թե ինչ է կատարվում: Հայրիկին է արթնացրել՝ պա՛պ, կրակում են: «Բոլոր ծանոթ մարդկանց զանգում էինք, որ հասկանայինք, թե ինչ է կատարվում: Իր հեռախոսին զանգերը գնացին մինչ առավոտյան 7-8-ը, բայց չէր պատասխանում»: Մայրիկն առավոտյան հինգին է արթնացել: «Բոլորն անհանգիստ քայլում էին բակում: Հարցնում եմ, թե ինչ է եղել, ամուսինս՝ Եղիան, արձագանքեց՝ ամբողջ սահմանին խփում են»: Ընտանիքի բոլոր անդամները մեկ նկարագրություն ունեն նրան, թե ինչ է տեղի ունեցել հաջորդ օրերի ընթացքում: «15 օր ապրեցինք ստերով՝ հոսպիտալներում էինք փնտրում, ամուսինս Գորիս գնաց: Մեզ միայն ասում էին, որ Իշխանասարի հատվածից գերիներ չկան»:

Աննան հավելում է. «Մեզ ասել էին, որ մի դիրքից դեպի մյուսը գնացող հատվածում մեծ չափի, իրար վրա դարսված քարեր կան, որոնց մեջ փոս է: Տեղի գյուղացիներն ասացին, որ երբ գնում են ձկնորսության, որսի, մնում են այդտեղ: Մեկնաբանում էին, որ երբ կրակել են, նահանջ է եղել, գուցե տղաներն այդտեղ են թաքնված: Մի քանի տարբերակներ էին ասում, և բնական է, որ մարդը միշտ ընտրում է այն տարբերակը, որն իր համար ցանկալի է: Կարմիր խաչ գնացինք, տարբեր հարցերի պատասխանեցինք, ասացին, որ եթե Հակոբին որևէ տեսանյութով կամ նկարով չենք տեսել, ապա գործին ընթացք տալ չեն կարող: Հետո ուղղությունը դեպի պաշտպանության նախարարություն էր: Առաջարկեցին տվյալներ թողնել, տեղեկություններ ունենալու դեպքում մեզ տեղյակ կպահեն: Իրենք մեզանից են տեղեկացել, որ Հակոբենց սպան զոհվել է: Խորհուրդ էին տալիս թուրքական կայքերում դիերի ու գերիների մասին նյութերում փնտրել Հակոբին»: Հակոբ Էյլենջյանը եղել է թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված 92 զոհերից մեկը:

Հայրիկը՝ Եղիան է միանում զրույցին. «Իշխանասարում երեխեքը մինչև լուսադեմ կռիվ են տվել, ամբողջ Գորիսը դրա մասին էր խոսում: Երբ զորամասից այցելության էին եկել տղայիս գերեզմանին, այդ ժամանակ էլ ասացին, որ մինչ լուսադեմ տղաները ողջ են եղել: Հակոբը զոհվել է դիպուկահարի կրակոցից»: Հայրն ասում է, որ որդու նկարը տեսել էր համացանցում, բնական է՝ չի ցանկացել աչքի տեսածին հավատալ, բայց 15 օր հետո ԴՆԹ-ով հաստատվել է որդու ինքնությունը. «Վիրավորներ կային, որոնք ասում էին, թե Հակոբն իրենց հետ իջել է դիրքերից: Հետո պարզեցինք, որ Հակոբի հեռախոսը կայաններ է փոխել գիշերվա ընթացքում՝ Շուռնուխից Խնձորեսկ, Խնձորեսկից Շուռնուխ: Բայց հետո իմացա, որ ոչ թե իջել է դիրքերից, այլ դիրքերից մեկը դատարկ է եղել, և գիշերվա ընթացքում երկու անգամ ցանկացել են այդտեղ դիրքավորվել ու այդտեղից հարվածել թշնամուն: Փաստորեն, ոչ թե իջել էր, այլ բարձրացել: Հետաքրքրվեցի՝ հնարավո՞ր էր հետո այդտեղից իջնել, պատասխանեցին՝ ոչ»:

Հակոբի ծնողները բազմաթիվ հարցեր ունեն, որոնք առ այսօր պատասխաններ չեն ստացել: Քրեական գործ է հարուցված, հայրը ճանաչվել է որպես նրա իրավահաջորդ: «Իրենց զորամասի հրամանատարությունն է ասում՝ մեր տղաների դեմ կռվել է Թուրքիայում վերապատրաստված Կոմանդո ջոկատը: Մեր տղերքն իրենց լուրջ վնասներ են տվել, կռիվ տվել: Իշխանասարը եղել է այդ ջոկատի քննությունը, որն իրենք ձախողել են, հասել են իրականում իրենց ուզածին, բայց մարդկային մեծ զոհերի գնով: Մենք էլ ենք զոհեր ունեցել: 13 հոգի Հակոբի դիրքից է զոհվել, 16 հոգի էլ՝ մյուս դիրքերից: Տղերքը կանգնել են մինչև վերջ»,-ասում է Եղիան:

Սա ծնողներին չի սփոփում, անհասկանալի է նաև այն, թե ինչու թշնամու մեծաքանակ ուժերի դեմ մինչ ի մահ կռիվ տված տղաների մասին գրեթե չեն խոսում, ինչու չեն պատմում մեզ նրանց մասին: Մայրիկը հավելում է. «Խոսքը միայն Հակոբի մասին չէ: Պետք է ըստ արժանվույն գնահատվի տղաների սխրանքը, բոլորինը, միայն մեր որդու մասին չէ խոսքը»: Ամիսներ անց էլ ընտանիքը, որը ճանաչել է իր որդուն, տեսել նրա մարմինը, միևնույնն է, սպասման ռեժիմում է ապրում: «Մեքենայի ձայն ենք լսում, մեզ թվում է, թե եկավ: Դուռն է բացվում, մտածում ենք՝ Հակոբն է: Հիմա որ գար, տեսներ նկարներով ողողված իր անկյունը, կասեր՝ հո դուք խայտառակ չեք, էս ինչե՞ր եք արել»,-արցունքների միջից ժպտում է Աննան: Նույն անկյունում չորացրած վարդեր են, մայրիկն ասում է. «Հակոբիս վերջին նվերն է ինձ, չորացրել եմ ու պահել»: Հայրիկն էլ հավելում է՝ «ինչ էլ գրելու լինեք Հակոբիս մասին, այնպես գրեք, որ մեջը բողոք չլինի: Հակոբս հպարտ տղա է, իրեն դուր չի գա, որ մենք բողոքենք, վերևում անհանգիստ կլինի»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում