Ալեն Սիմոնյանն ու Աննա Հակոբյանը՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի հրավերով, Գևորգ Արշակյանի անվան դպրոցում մասնակցել են բարեգործական միջոցառման
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 23-ին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 դպրոցում հերոսի մոր՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի հրավերով մասնակցել է բարեգործական միջոցառման:
Այս մասին հայտնում է Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Դպրոցի աշակերտների կողմից պատրաստված Ամանորի թեմատիկ նվերներից գոյացած հասույթը փոխանցվելու է դպրոցի ֆոնդին և սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:
Նաիրա Հովսեփյանը հրավիրել էր նաև Աննա Հակոբյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանին, դե, բնականաբար, արդարադատության նախկին փոխնախարար, այսօր ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցին, ԲԴԽ մյուս անդամներին, և Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին: