Սերժ Սարգսյանը մասնակցում է Գալուստ Սահակյանի հոգեհանգստին (տեսանյութ)
Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ընթանում է պետական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը: Քիչ առաջ այստեղ եկավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Գալուստ Սահակյանը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, 2014-2017 թվականներին եղել է ՀՀ ԱԺ նախագահը։