Արցախի մի շարք խանութներ գրեթե դատարկվել են (լուսանկարներ)
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախն արդեն 12 օր է՝ շրջափակման մեջ է:
Շրջափակման հետևանքով, Արցախը զրկվել է պարենի լայն սպառման ապրանքների մատակարարումներից:
Մթերային խանութներում նկատվում է որոշ ապրանքատեսակների պակաս։ Մասնավորապես նկատվում է բրնձի, ոլոռի, ձավարի, ձեթի, տեղական արտադրության կարագի, երշիկի, նրբերշիկի և ծխախոտի որոշակի տեսակների, իսկ որոշ ապրանքատեսակներ առևտրային օբյեկտներում գրեթե բացակայում են, մասնավորապես։
Խանութների դարակները գրեթե դատարկ են։
Գյուղացիներն արդեն իրենց հոգեպահուստ ապրանքներն են հանում վաճառքի, սակայն ակնհայտ է որ այս վիճակը երկար շարունակվել չի կարող, հակտակպես, երբ առջևում ձմեռ է։
Ճանապարհի բացման հարցն անհապաղ լուծում է պահանջում, հատկապես։
Ներկայացնում ենք լուսանկարներ՝ Արցախի կիսադատարկ խանութներից։




