Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

ԴԱՀԿ-ն կոտրել է 93-ամյա կնոջ բնակարանի դուռը

«Հրապարակ»-ը գրում է.

Արդեն մեկ շաբաթ է՝ Ֆիրդուսի թաղամասում կրքերը չեն հանդարտվում: Դեկտեմբերի 17-ին գրել էինք, որ Երեւանի կենտրոնում գտնվող թաղամասում, որը վաղուցվանից է կառուցապատման ծրագրում, սկսել են չափագրումներ, որ ստիպողաբար մարդկանց փոխհատուցումներ տան եւ վտարեն իրենց տներից: Հանրապետության 8 ա հասցեում գտնվող Սաֆարյանների ընտանիքը դատարան է դիմել եւ պահանջում է, որ շուկայական գներով փոխհատուցում տրամադրեն իրեն: ԴԱՀԿ-ի աշխատակիցները երեկ կոտրում էին 93-ամյա կնոջ տան դուռը, որ չափագրումն անեն: Սաֆարյանների ընտանիքը պնդում է, թե մնալու են իրենց իսկ կառուցած առանձնատանը եւ այն չեն լքելու քառակուսի մետրը 750 դոլար փոխհատուցման դիմաց:

Ընտանիքի կրտսեր որդին` Իսրայել Սաֆարյանը, մեզ հետ զրույցում ասաց․ «ԴԱՀԿ աշխատակիցները պետք է գային առավոտյան ժամը 11-ին, սակայն եկել են ժամը 15:00-ին, գնահատում են արել օրենքի խախտմամբ` դռներ ջարդելով, տարեց կինը վատացավ, շտապօգնություն ենք կանչել: Ոչ մի փաստաթուղթ եւ որոշում չներկայացնելով՝ ներխուժել են բակ, մեզ պատճառել մի շարք վնասներ: Մենք պահանջում ենք շուկայական արժեքին համապատասխան գումար, որպեսզի մոտակայքում կարողանանք բնակարաններ գնել, իսկ իրենք կոպեկներով են գնահատում, 819 քառակուսի մետրի համար փորձում են կոպեկներ տալ, մենք մինչեւ ՄԻԵԴ գնալու ենք:

Ես առաջարկում եմ մեր տարածքի քառակուսի մետրին համաձայն` մոտակայքում բնակարան տան մեզ, թե դա ինչքան կարժենա, ես չգիտեմ: Մենք ունենք 819 քմ հող, որի վրա կան գրանցված օրինական շինություններ` առանձնատուն, ավտոտնակներ, առանձին սենյակներ եւ պահեստներ: Դրանք բոլորն օրինական են, այնպես որ՝ պետք է մեր ունեցվածքին համարժեք փոխհատուցում տրամադրեն, հակառակ դեպքում մենք այստեղից դուրս չենք գալու»: 93-ամյա Վարյա Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ԴԱՀԿ աշխատակիցները կոտրել են իր սենյակի դուռը, բղավել, ոչ պատշաճ վարքագիծ ցուցաբերել. «Եկան՝ դմփ, դմփ, դմփ, դուռը ծեծեցին, չբացեցինք, սրանք էլ կոտրեցին դուռը, երեխաներին, ինձ` բոլորիս վախեցնելով: Նկարել են, որ իբր փոխհատուցում տան, բայց նորմալ փող չեն տալիս, շատ վատ են գնահատում, դե, պիտի մի բան անեն, որ պետությունը փող ունենա, մեր հաշվին են խնայողություն անում, նայի մեր տարածքին, տղա ջան, սա ինչքա՞ն կարժենա, ո՞նց կարելի ա էսքան քիչ փոխհատուցում տալ։ Տենց լավ չի, ձրի իրանց տանք էս սաղ ու դուրս գանք․ աչքներին ա երեւում, մի սրանց տես»: